Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։
«Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է ոստիկանությունը։