Հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած գործողությունից հետո, Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում։
Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այսօր այցելել էր օկուպացված Շուշի։
Իր ելույթում Ալիևը հայտնել է, թե «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, մեր տեսադաշտում է նաև Սևանա լիճը»։
Նշենք, որ հայկական կողմը միջազգային հարթակներում, միջնորդ կողմերի հետ հանդիպումներում պահանջում է Ադրբեջանից դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից։