Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուսաստանը մտահոգություն ունի, որ Ուկրաինան կարող է «կեղտոտ ռումբ» օգտագործել ու մեղադրել Մոսկվային. Շոյգուն զանգել է ամերիկացի, ֆրանսիացի, բրիտանացի, թուրք գործընկերներին

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել։ Շոյգուն խոսել է Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» (ցածր թողունակության միջուկային զենք) օգտագործմամբ հնարավոր սադրանքների մասին։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, Օսթինը պաշտպանության չորրորդ նախարարն է, որի հետ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Սերգեյ Շոյգուն խոսել է «կեղտոտ ռումբի» մասին։ Նախքան այդ Շոյգուն նույն թեմայի շուրջ զրուցել էր իր բրիտանացի, ֆրանսիացի և թուրք գործընկերների հետ:

«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր բրիտանացի գործընկերոջը փոխանցել է Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ մտահոգությունները»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Այսօր՝ հոկտեմբերի 23-ի առավոտյան, ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը հոդված է հրապարակել, որում, հղում անելով «տարբեր երկրների վստահելի աղբյուրներին», ասվում է, որ Ուկրաինան, իբր, սադրանք է նախապատրաստում «կեղտոտ ռումբի» պայթեցմամբ, իսկ հետո ծրագրում է դրա համար մեղադրել Ռուսաստանին։

«Կեղտոտ ռումբը» ռադիոլոգիական զենքի ամենապարզ տարբերակն է։ Նման ռումբի գործարկման ժամանակ հիմնական վնասը ոչ թե պայթյունի, այլ ռադիոակտիվ նյութի ցողման հետևանքով է։ Երբ նման ռումբը պայթում է, այն ռադիոակտիվ նյութեր է արձակում։ Փորձագետները «կեղտոտ ռումբի» տեսակներից մեկն անվանում են ռադիոակտիվ նյութեր օգտագործող ոչ ռազմական օբյեկտների պայթեցումը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus