Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին «զգայապատրանք» (հալյուցինացիա) է որակել ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների՝ որպես ծայրահեղ միջոց ուժ կիրառելու սպառնալիքները, հաղորդում է Tehran Times-ը։
««Ծայրահեղ միջոց» տերմինի գործածությունը ամերիկյան ձախողված նախագահի և կեղծ սիոնիստալական ռեժիմի անօգնական վարչապետի կողմից կարելի է վերագրել իրենց հոգեբանական պատերազմին, զգայապատրանքներին ու քնկոտությանը, որոնք աննդախադեպ չեն հանդիսանում», - ասել է Շեկարչին։
Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շատ լավ հասկանում են, որ «ուժի դիմելու» հավանականության մասին խոսքերի համար «գին են վճարելու», և խորհուրդ է տվել նրանց վերլուծել աշխարհում տիրող նախկին ու ներկա իրավիճակները ապագան տեսնելու համար։