Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 172 կգ, այնուհետ`176 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում ունեցավ 208 կգ, 211 կգ և 214 կգ:
Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանը երկրորդն է Եվրոպայում: Առաջին տեղում երկամարտի 392 կգ արդյունքով Բուլղարիան ներկայացնող Դեյվիդ Ֆիշերովն է:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթե մեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն:
The post Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.