«Իմ աշխատանքային ամբողջ կենսագրությունն անցել է ոստիկանական համակարգում, բայց այսպիսի անթասիբ ոստիկան երբևէ չեմ տեսել»,- Ֆրանսիայի հրապարակում ասաց ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը։
«Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղի ունեցած ոստիկանության վայրագություններից, երեկվա բռնություններից, անտակտությունից ու սրիկայությունից հետո «Ամոթի պատը» պետք է վերանվանել «Վիժվածքների պատ»։ Ընդ որում, ոչ միայն կարմիր, կապույտ գլխարկավորները պետք է այստեղ լինեն, այլ առաջին հերթին պետք է լինեն ոստիկանության ղեկավարության նկարները, որ յուրաքանչյուրը մոտենա ու թքի դրանց երեսին։
Այդ ինչ ոգևորությամբ, այդ ինչ ջանասիրությամբ էին հարձակվում։ Հիմա ես ինչպես չասեմ՝ այ վիժվածք, եթե քո պատկերացմամբ իրավախախտին տանում եք, ինչի ես հետևից հարվածում, ընկած մարդուն ինչի ես քացով խփում»,- ասաց նա։