Ֆինլանդիան շուտով կհայտարարի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության ծրագրերի մասին։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն՝ YLE-ին տված մեկնաբանությունում։
Նրա խոսքով, արդեն համոզիչ ապացույցներ կան, որ երկրի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է անդամակցել Դաշինքին։
Նշվում է, որ Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել այս տարվա գարնանը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս դնել ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու վրա։