Добавить новость

Креативный подход для Пыхтино

О значении льготной ипотеки

«Орхан» уже близко! На Москву надвигается мощный ураган

Специалист Шаповалова назвала способы преодолеть увлечение гаджетами у детей

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Փոքր աղջիկներն էլ խնդրեցին` պա՛պ, ի՞նչ կլինի՝ չգնաս, ասեց՝ որ պապան չգնա, ձեզ ո՞վ պաշտպանի»․ կամավոր Յուրի Սարգսյանը զոհվել է Շուշիում

«Ամեն վայրկյան իրա հետ խոսում եմ, դա ինձ համար ոնց որ կենդանի զրույց լինի՝ բարի լույս, բարի գիշեր։ Ամբողջ օրն ասում եմ՝ ինչի՞ տենց արիր, բալե՛ս»,- արցունքների միջից ասում է 56-ամյա Կարինե Վարդանյանը, որը պատերազմում կորցրել է որդուն։ Հարազատները պատմում են. երկու անչափահաս երեխաների հայր, 36-ամյա Յուրիկ Սարգսյանը պատերազմի լուրն իմանալուն պես անմիջապես կամավորագրվել է […]

The post «Փոքր աղջիկներն էլ խնդրեցին` պա՛պ, ի՞նչ կլինի՝ չգնաս, ասեց՝ որ պապան չգնա, ձեզ ո՞վ պաշտպանի»․ կամավոր Յուրի Սարգսյանը զոհվել է Շուշիում appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Ամեն վայրկյան իրա հետ խոսում եմ, դա ինձ համար ոնց որ կենդանի զրույց լինի՝ բարի լույս, բարի գիշեր։ Ամբողջ օրն ասում եմ՝ ինչի՞ տենց արիր, բալե՛ս»,- արցունքների միջից ասում է 56-ամյա Կարինե Վարդանյանը, որը պատերազմում կորցրել է որդուն։

Կարինե Վարդանյանը

Հարազատները պատմում են. երկու անչափահաս երեխաների հայր, 36-ամյա Յուրիկ Սարգսյանը պատերազմի լուրն իմանալուն պես անմիջապես կամավորագրվել է և հոկտեմբերի 22-ին մեկնել առաջնագիծ։ Հակառակորդի դեմ կռվել է Կարմիր Շուկայում, Մարտունիում, Շուշիում։ 

«Պատերազմի երկրորդ օրը վայենկոմատ գնաց, խնդրեց, որ իրեն տանեն: Խոստացան, որ անպայման կուղարկեն, 10-15 օր գիշեր-ցերեկ զանգում էր՝ բա իմ հերթը ե՞րբ ա հասնելու, մինչև ամսի 21-ին կանչեցին, հաջորդ օրն արդեն գնաց»,- պատմում է մայրը՝ 56-ամյա Կարինե Վարդանյանը։

Կարինեն ասում է՝ ճանապարհելիս սիրտը վատ բան էր կանխազգում, բայց որդուն հետ պահել չկարողացավ։ Երեխաները ևս խնդրեցին հորը չգնալ, բայց Յուրիկն անդրդվելի էր։ 

«Հայրենասիրությունն իր մեջ ինքս եմ դաստիարակել, հիմա ինձ շատ եմ մեղադրում, խոչընդոտ չեմ հանդիսացել իր որոշմանը, բայց վերջին օրն ասեցի՝ բալե՛ս, կարո՞ղ ա չգնաս, արի մի՛ գնա… Ոնց որ մի զգացողություն ունենայի, ասեց՝ մա՛մ, էդ դո՞ւ ես չգնալու մասին խոսում, մյուս անգամ չփորձես իմ մոտ ասես՝ հայրենիքը քո համար թանկ ա։

Փոքր աղջիկներն էլ խնդրեցին, ասեցին՝ պա՛պ, ի՞նչ կլինի չգնաս, ասեց՝ բալե՛ս, արդեն եկել են, հասել Գորիս, որ պապան չգնա, ձեզ ո՞վ պաշտպանի, գնամ, հաղթանակած կգամ»,- հուզմունքով պատմում է որդեկորույս մայրը։

Մայրն ասում է՝ որդին հասել էր Արցախ ու զանգել, շատ բարձր տրամադրություն ուներ։ 

«Սկզբից 2 օրով տարել են Հոկտեմբերյան, հետո ինձ զանգեց, ասեց՝ տանում են պալիգոններ կրակելու, խնդրում եմ՝ չզանգես, հեռախոսս անհասանելի ա լինելու, չեն թողնելու խոսենք: Մի քանի ժամ հետո զանգեց՝ ուրախ-ուրախ՝ մա՛մ, արդեն հասել ենք, ասում եմ՝ ո՞ւր, դուք կրակելո՞ւ չեք գնացել, ասում ա՝ չէ՛, Արցախում ենք արդեն»։

Հայրենիքը պաշտպանելիս նոյեմբերի 6-ին Շուշիում Յուրիկ Սարգսյանը զոհվել է դիպուկահարի գնդակից։ 

Յուրիկն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել դեպքի օրը՝ առավոտյան։ Ասել է՝ ամեն ինչ կարգին է։

«Ասեց՝ մա՛մ, զանգել եմ ձենդ լսեմ, սաղ տոչնի ա, լավ եմ, կզանգեմ, օրը երկու անգամ զանգում էր: Չզանգեց, անհանգստացա, ասեցի՝ երևի գիշերը կզանգի, ժամը 12-ին պապայի ծնունդն ա, կշնորհավորի, չզանգեց․․․»- հուզմունքով ասում է Կարինեն ու նշում, որ հաջորդ օրն առավոտյան արդեն իմացել են՝ ինչ է պատահել։

Յուրի Սարգսյանի մայրն ու հայրը

Կարինեն ասում է՝ այդ պահից սկսած սրտում դատարկություն է, որևէ բան վիշտը չի սփոփում։ 

«Որ կողքից ասում են՝ պիտի հպարտ լինես, հերոսի մայր ես, դրանք պարապ խոսքեր են, էդ սրտի ցավը միայն մայրն ա զգում, որ լույս աշխարհ ա բերել իր երեխուն։ Չկա մի սփոփող բան, որ ես իրանից հետո կարողանամ ապրել»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Յուրիկ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության կողմից՝ «Աղբյուր Սերոբ» մեդալով։

Յուրիկ Սարգսյանը շինարար էր, բնակվում էր Երևանում՝ Չարբախում, հաճախ էր արտագնա աշխատանքի մեկնում։ Բնավորությամբ հանգիստ էր, խաղաղ, հաշտ-համերաշխ բոլորի հետ և միշտ ժպիտը դեմքին՝ պատմում է մայրը։ 

«Ինքը շատ ուրախ էր, անգամ կռվի դաշտում մականունը Ժպիտ էին դրել»։

Յուրին շատ հայրենասեր էր և հայրենիքի կանգուն լինելու մեջ էր տեսնում իրեն և երեխաների ապագան։

«Ինքը միշտ ասում էր՝ եթե հայրենիքը կա, կանգուն ա, ուրեմն ես ապրում եմ, երեխեքս ապագա ունեն, իրա խոսքերն են՝ «Ապրի՛ր, հայրենի՛ք, ու ես կապրեմ քո մեջ»։

Յուրի Սարգսյանի շենքի ճակատային մասում իր նկարն է ու իր խոսքը։

Կարինեն ասում է՝ որդին շատ էր սիրում նաև եռագույնը, միշտ իր հետ էր՝ մեքենայի մեջ։

«Եռագույնն իր համար ուրիշ աշխարհ էր, ուր գնար՝ մեքենայի մեջ, մեքենայի վրա, ասում էր՝ ոչ ոքի չտաս դրոշը։ Մինչև անգամ իրա անկյունում իրա անձնական դրոշն ա դրած»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am

The post «Փոքր աղջիկներն էլ խնդրեցին` պա՛պ, ի՞նչ կլինի՝ չգնաս, ասեց՝ որ պապան չգնա, ձեզ ո՞վ պաշտպանի»․ կամավոր Յուրի Սարգսյանը զոհվել է Շուշիում appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Фестиваль настольных игр "Единство без преград" прошел в Коломне

Москвичам объяснили, как связаны смерчи и массовая застройка

Ассоциация «Ресурс» предложила внести экобизнес в раздел социального предпринимательства

Специалист Шаповалова назвала способы преодолеть увлечение гаджетами у детей

Музыкальные новости

Собянин: Две улицы и два сквера в Москве получили новые названия

Погружение на 124 метра после двух пересадок роговицы

Канал ТНТ объявляет о старте съемок нового спортивного шоу «Игры без границ»  

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: как себя вести в жару, чтобы помочь коже

Новости России

Москвичам объяснили, как связаны смерчи и массовая застройка

Фестиваль настольных игр "Единство без преград" прошел в Коломне

Диетолог Дианова посоветовала пожилым пить минералку в жару

В Химках заменят 46 лифтов в многоквартирных домах в этом году

Экология в России и мире

КАК КУПАТЬСЯ БЕЗОПАСНО?

Языковые модели на основе искусственного интеллекта, повышение производительности сотрудников и экономия ресурсов: BIA Technologies обозначила основные тренды цифровой трансформации

В Геленджике появился новый развод туристов: вымогательство переросло в грабёж с нападением на автомобиль

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: как себя вести в жару, чтобы помочь коже

Спорт в России и мире

Россиянка Шнайдер проиграла американке Наварро на Уимблдоне

Энди Маррей заявил о желании стать тренером

Депутат Свищев: любой из нас протянет руку помощи Джоковичу в изучении языка

ПКР поздравляет чемпионку Паралимпийских игр по настольному теннису Р. Чебанику с Юбилеем

Moscow.media

Программа «Цифровой инвестор» ГМК "Норникель" выходит на новый этап

Мужчину будут судить в Томске за разбойное нападение и хищение на 20 млн рублей

Аналитики рассчитали стоимость владения электрокроссовером Evolute i-Jet

Безбашенная Ингушетия.











Топ новостей на этот час

Rss.plus






Фестиваль настольных игр "Единство без преград" прошел в Коломне

«Дневник морфиниста» и «Вишневый сад»: куда сходить в Москве на выходных

Ассоциация «Ресурс» предложила внести экобизнес в раздел социального предпринимательства

О значении льготной ипотеки