ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը մեկուկես ժամ տևած ժնևյան բանակցություններից հետո ավարտվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Մինչ բանակցությունները, որտեղ պետք է քննարկվեին անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները, թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմերը հայտարարել են, որ բեկում չեն ակնկալում։
Սպասվում է, որ հանդիպման արդյունքներով դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։