«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի համար Լիոնել Մեսսիի քվերակությունը։
Արգենտինացին Ռոբերտին չէր ներառել իր լավագույն եռյակում և քվեարկել էր Նեյմարի, Կիլիան Մբապեի և Կարիմ Բենզեմայի օգտին։
«Եթե հիշում եք, թե ինչ ասաց նա «Ոսկե գնդակի» արարողությունից հետո։ Դրանք գեղեցիկ խոսքեր էին, հաճելի էր լսել նրանից: Դրանք պարզապես խոսքեր էին։
Ինչ վերաբերում է նրա քվեարկությանը, ապա պետք է հարցնել նրան։ Դա իր որոշումն է, ես պետք է հարգեմ այն: Ես չպետք է զայրանամ նրա վրա»,-Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ին։
Լևանդովսկին 2-րդ տարին անընդմեջ արժանացավ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին: