Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բանկերն արդեն 9 միլիարդ դոլարից ավելի վարկեր են տվել, բանկը տնտեսության արյունատար անոթն է, այսօր շատ լավ վիճակում է ՀՀ տնտեսությունը․ Խաչատուր Սուքիասյան

Անկանխիկը առաջինը ստվերի դեմ պայքարի համար է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված «Անկանխիկ գործառնությունների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։

«Բանկերն արդեն 9 միլիարդ դոլարից ավելի վարկեր են տվել, այսօր ՀՀ տնտեսությունը որ շարժվում է, բանկը տնտեսության արյունատար անոթն է, այսօր շատ լավ վիճակում է ՀՀ տնտեսությունը, բանկերն էլ ֆինանսավորում են տարբեր ճյուղեր, բայց փողերի լվացման թիվ մեկ պահանջներից մեկը անկանխիկ գործարքներն են»,-ասաց նա՝ նշելով, թե սահմանված 300.000 դրամը շատ բարձր գումար է, շեմը պետք է նվազեցնել ապագայում։

Նա ընդգծեց, որ փողերի «լվացումը» խնդիր է, պետք է հայտնի լինի գումարի ծագումը։ «Կանխիկով գումարի ծագումը հայտնի չի լինում»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, թե այսօր ամբողջ աշխարհը գնում է անկանխիկ գործառնությունների ճանապարհով:

«Մենք եկել ենք, ասում ենք կանխիկ, անհարմար է»,-ասաց Սուքիասյանը:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus