Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վարդենիսի բնակիչը ավտոմեքենայի առք ու վաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացուն և դիմել փախուստի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին` ժամը 19-ին, «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ-ից,  որով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժինը տեղեկացվել է, որ «Որովայնի և ձախ նախաբազկի շրջանի թափանցող, արյունահոսող վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի՝ 1973թ. ծնված բնակիչը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն  օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում ավտոմեքենայի առք ու վաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ համաքաղաքացու կողմից, ով դանակով դիտավորությամբ հարվածել է նրան և դիմել փախուստի:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել դատագենետիկական, դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։

2022թ. հունվարի 17-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ 48-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus