Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արարատը հաստատեց Մարգարյանի տեղափոխությունը Վերես    

Երևանի «Արարատը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հաստատելով Ժիրայր Մարգարյանի՝ «Վերես» տեղափոխությունը։ 

«1.5 տարի «Արարատում» հանդես գալուց հետո Ժիրայր Մարգարյանը տեղափոխվում է ուկրաինական «Վերես»։ Ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել ֆուբոլիստի տեղափոխության վերաբերյալ։

24-ամյա ֆուտբոլիստը «Արարատին» էր միացել 2020 թվականի ամռանը։ Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, դարձել է 10 գոլային փոխանցման հեղինակ և նվաճել է Հայաստանի գավաթը։

Ժիրայր Մարգարյանը խոսել է «Արարատի» մամուլի ծառայության հետ․ «Հպարտ եմ, որ կրել եմ լեգենդար այս ակումբի մարզաշապիկը։ Այստեղ անցկացրած ժամանակահատվածում շատ էին հետաքրքիր ու հիշարժան պահերը։ Ամենից նշանակալին գավաթակիր դառնալն էր»։

Մարգարյանը պատմել է, թե ինչ դրդապատճառներով է ընդունել «Վերեսի» առաջարկը․ «Ուրախությամբ եմ տեղափոխվում այս ակումբ։ «Վերեսը» խաղում է ավելի բարձրակարգ առաջնությունում, ինչը կօգնի խաղային առաջընթաց գրանցել։ Հուսով եմ՝ արագորեն կհարմարվեմ թիմին կկարողանամ օգնել հասնել իր առջև դրված նպատակներին»։

Ժիրայր Մարգարյանը նաև իր խոսքն է հղել «Արարատի» աշխատակացիներին և երկրպագուներին․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին և աշխատակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ խաղացել եմ ինչպես «Արարատում», այնպես էլ «Շիրակում» և շնորհակալ եմ նրան ինձ հավատալու ու վստահելու համար։ Դա ինձ ստիպում էր ամեն օր ավելի շատ աշխատել և կատարելագործվել։

Ակումբի երկրպագուներին ցանկանում եմ, որ «Արարատը» նոր տիտղոսներ նվաճի և ուրախացնի նոր հաջողություններով․ «Արարատ», հու՛պ տու՛ր»,- նշված է հայտարարության մեջ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus