Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նազարբաևի փեսան վայր է դրել ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի լիազորությունները

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնեկ դստեր՝ Դինարայի ամուսինը՝ Տիմուր Կուլիբաևը, հայտարարել է «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության նախագահի լիազորությունները վայր գնելու մասին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է պալատի կայքում զետեղված նրա հայտարարության մեջ:

«Այսօրվանից ես որոշել եմ վայր դնել «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության ընտրված նախագահի իմ լիազորությունները»,-ասել է նա: Հայտարարության մեջ Կուլիբաևը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և ամփոփել աշխատանքի արդյունքները:

Իր հրաժարականի պատճառը նա չի պարզաբանել: Կուլիբաևը և նրա կինը երկրի խոշորագույն բանկի՝ Ղազախստանի ժողովրդական բանկի սեփականատերերն են: Հունվարի 15-ին «Սամռուկ-Կազինա» ազգային բարեգործական հիմնադրամը հաղորդել էր «Ղազտրանսսոյլ» ընկերության ղեկավար Դիմաշ Դոսանովի և «ՂազախԳազ» ազգային բաժնետիրական ընկերության (նախկին անվանումը՝ «ՂազՏրանսԳազ») ղեկավար Կայրաթ Շարիպբաևի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:

Առաջինը Նազարբաևի կրտսեր դստեր՝ Ալիայի ամուսինն է, իսկ երկրորդին Ղազախստանի ԶԼՄ-ները համարում են ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի ամուսինը:

Ալիա Նազարբաևան հունվարի 13-ին Facebook-ում և Instagram-ում հաղորդագրություն էր զետեղել, որում հայտարարել է, որ ծանր է տանում երկրում կատարվող իրադարձությունները և շնորհակալություն է հայտնել ղազախստանցիներին՝ իր հոր նկատմամբ ցուցաբերված աջակցության համար: Ինչպես ուշադրություն են դարձրել ինտերնետ-օգտատերերը, Instagram-ը պարզել է, որ օգտահաշվի տերը գտնվում է ԱՄԷ-ում:

Դրանից հետո օգտահաշիվները դադարել են հասանելի լինել: Դարիգա Նազարբաևան ներկա չի գտնվել խորհրդարանի հունվարի 12-ի նիստին: Պալատի մամուլի ծառայությունը ճշտել է, որ Նազարբաեւան հիվանդ է:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus