Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հավատացեք, եթե Գրիգորի Հայրապետովը ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ օգուտ կտար ՀՀ-ին, նա այդ մասին կբարձրաձայներ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Հայտարարության մեջ մանրամասն նշված էր, թե ինչու չեղարկվեց դեպի ԱՄՆ այցը, ինչ վերաբերում է մնացած մեկնաբանություններին, թե ինչու ենք իշխանության ներկայացուցիչների հետ մեկնում ԱՄՆ, մի շատ պարզ պատճառ կա. երբ իշխանության ներկայացուցիչները լինում են միայնակ, ներկայացնում են միայն իրենց տեսակետը, և մեր երկրից այլ տեսակետ միջազգային կառույցներին չի ներկայացվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Հետո զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք որոշակի արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչու ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ Ես հարգանքով եմ մոտենում մեր ընդդիմադիր գործընկերների հայտարարությանը, որ չեղարկել են միջազգային կառուցներ այցերը, քանի դեռ արգելքները ընդդիմադիր գործընկերների վրայից հանված չեն։ Խայտառակություն է, որ ընտրված պատգամավորները զրկված են ազատ տեղաշարժվելու իրավունքից»,- ասաց Վանեցյանը։

Վանեցյանը նշեց, որ խմբակցությունն է որոշել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ինքը պետք է մեկնի ԱՄՆ. «Ինչ վերաբերում է ծախսերին, ես ինքս եմ հոգացել մեկնելու հետ կապված ծախսերը։ Այցը չեղարկելու հայտարարության մեջ ամբողջությամբ նշվում է պատճառը, դրանցից ավել ասելու բան չկա»։

Հարցին` ինչպե՞ս է պատկերացնում իշխող ուժի ներկայացուցիչների հետ ճանապարհ գնալը, Վանեցյանը նշեց. «Ես իշխանության ներկայացուցիչների հետ ճանապարհ չեմ գնում, ես ՀՀ ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ և պատասխանատվություն իր ընտրողի առջև։ Կարծում եմ՝ մեր ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում»։

Խոսելով Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպման միակ վկայի` Գրիգորի Հանրապետովի և նրա ունեցած կարևորագույն տեղեկությունների մասին՝ Վանեցյանը նշեց. «Հավատացեք, եթե Գրիգորի Հանրապետովը ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ կկարողանար մի փոքր օգուտ տար ՀՀ-ին, նա դրա մասին բարձրաձայնած կլիներ։ Եթե տեխնիկապես նայենք, «վերելակային բանակցություն» կոչվածը մի քանի վայրկյանի հարց է, ավելի մեծ գործընթացների մեջ պետք է նայեք, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Ալիևը կիրթ ու կառուցողական է, երբ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու և այլն։ «Վերելակային բանակցություն» կոչվածին ավելի լայն առումով պետք է նայել, մի նայեք, որ վերելակի մեջ իրար հետ ինչ- որ բան պայմանավորվեցին»։

Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելուն՝ Վանեցյանը ասաց. «Այդ գործը ի սկզբանե շինծու գործ էր, այն հարուցվել և իրագործվել էր մի նպատակով` իշխանությունը պահելու։ Դա այն ժամանակ էր, երբ նրանց իշխանությունը մազից էր կախված և այդ գործը հարուցեցին մարդկանց հանդարտեցնելու և ընդդիմությանը զսպելու համար։ Բազմիցս ասել եմ, եթե նման ծանր մեղադրանք կա, ինչու ինձ չեն կալանավորում»։

Վանեցյանը նշեց, որ գոհ չէ ընդդիմության աշխատանքներից, և պետք է շարունակեն ամեն ինչ անել իշխանություններին հեռացնելու համար։

««Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավորները մշտապես գտնվում են թե՛ Սյունիքի, թե' Գեղարքունիքի մարզում, մշտապես կապի մեջ ենք գտնվում քաղաքացիների հետ։ Իշխանությունն է պատասխանատու երկրի անվտանգային համակարգի համար։ Ընտրություններից առաջ, երբ ասում էինք, որ այս կապիտուլյանտներին պետք է հանել, դուրս շպրտել, որովհետև չեն կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեզ մեղադրում էին, որ պատերազմի կողմնակից ենք։ Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ականատես եղանք, թե Ադրբեջանի իշխանությունները ինչ սպառնալիքներ են հնչեցնում մեր նկատմամբ և որևէ արձագանք չեն ստանում իշխանությունների կողմից։ Պետք է բոլորս միասին հասկանանք՝ ինչպես համախմբվենք և դուրս շպրտենք այս իշխանություններին, մեր օրակարգը մեկն է` Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությանը վռնդել և երկիրը բերել նորմալ վիճակի»,- ասաց Վանեցյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus