Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տոկաևը Նազարբաևի զարմիկին ազատել է Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահի պաշտոնից

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Սամատ Աբիշին ազատել է Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահի պաշտոնից, հայտնում է tengrinews.kz կայքը:

Հայտնի է, որ նախկին պաշտոնյան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի զարմիկն է: Ավելի վաղ որոշ ղազախական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել առ այն, որ Սամատ Աբիշը ձերբակալվել է Ալմաթիում, սակայն տեղեկություն չի հաստատվել:

Նշվում էր, որ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովի առնչությամբ հետաքննություն է սկսվել իշխանության զավթման փաստով: Վերջին օրերին մի քանի փորձագետներ հանդես են եկել այն տեսակետով, որ Ղազախստանում հեղաշրջման փորձի մասշտաբները վկայում են երկրի իշխանության ամենաբարձր օղակներում դավաճանության մասին, գրում է gazeta.ru-ն:

Ղազախստանում հունվարի երկուսից սկսված զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին նախագահ Տոկաևը բողոքի ցույցերի համատեքստում հայտարարել էր, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը՝ այդ պաշտոնից ազատելով Նազարբաևին։

Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը լուծարել է կառավարությունը և դարձել Անվտանգության խորհրդի ղեկավար։ Իր գլխավորությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակը որակել է որպես պետության ամբողջականությունը խաթարող և նշել, որ ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը  հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։ Հունվարի 7-ին Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմադրել, և խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դրել զենքերը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus