Շվեյցարիայի Բազելի համալսարանի կենսաբժշկության բաժնի գիտնականները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատվածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնոտը: Մինչ այս հայտնագործությունը ենթադրվում էր, որ ծամելու մկանն ունի միայն երկու շերտ. առաջին շերտը խորն է, իսկ երկրորդը՝ մակերեսային, գրում է
Life Science-ը։
Նշվում է, որ այս մկանը երրորդ շերտն է և կրիտիկական նշանակություն ունի ծամելու և ծնոտ-գանգի կայուն կապի համար: Այս շերտը օգնում է կայունացնել ստորին ծնոտը. դա համակարգի միակ մասն է, որը կարող է ծնոտի ոսկորը հետ քաշել:
Գիտնականների թիմը հայտնագործությունն արել է, երբ հետազոտել է մարդկանց մարմինները ֆորմալդեհիդում: Նրանք առաջարկել են մկանների այս շերտը Musculus masseter pars coronidea անվանել: