Դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով` նախարարությունն սկզբունքային փոփոխություններ է առաջարկում մի քանի ուղղություններում: Առաջինը վերաբերում է հանրակրթության բովանդակությանը: Այստեղ խնդիր է դրված դպրոցում ուսուցանվող գիտելիքը համադրել հմտություններով, արժեքներով եւ դիրքորոշումներով: Ըստ զեկուցողի` փոփոխությունները թույլ կտան դպրոցներին բարձրացնել …