Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմը 7-րդ տուրում մրցեց Իսպանիայի հետ: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Բոլոր պարտիաներում գրոսմայստերները կիսեցին միավորը: Այս տուրից հետո հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն է:
Կանանց ընտրանին ևս ոչ-ոքի ավարտեց մրցախաղը` մրցելով Սերբիայի հետ: Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 13-րդն է:
Առաջնության ավարտին մնաց երկու տուր:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից: