Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Պատրաստվում ես աշխարհի վերջի՞ն». Քանյե Ուեսթին ծաղրել են 58 մլն.-ոց առանձնատան համար

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ճապոնացի հայտնի ճարտարապետի նախագծած առանձնատունն է գնել եւ արժանացել երկրպագուների ծաղրին:

Այս մասին. ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Այդ կառույցը մինիմալիստական ​​տեսք ունի, միևնույն ժամանակ արժե գրեթե 58 միլիոն դոլար:

Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծվելուց հետո ռեփերն իրեն առանձնատուն է գնել Մալիբուում: Խաղաղ օվկիանոսին նայող  տեսարանով տունը Միացյալ Նահանգների այն սակավաթիվ կառույցներից է, որը նախագծել է ճապոնացի հայտնի ճարտարապետ Թադաո Անդոն:

Սակայն 340 քառակուսի մետր մակերեսով բնակարանը չի տպավորել Ուեսթի երկրպագուներին:

«Դա պարզապես ինչ որ ավտոտնակ է», «Բետոնե ձանձրալի շինություն է, որի դիմաց խելահեղ գումար է վճարել», «Երեւում է՝ Քանյեն պատրաստվում է աշխարհի վերջին, քանի որ տունն ինչ-որ բունկերի է նման», «Գուցե գետնի տակ կա հսկայական տարածք, որը մենք չգիտենք»,-արձագանքել են երկրպագուները:

Ռեփերի հետեւորդները վստահ են, որ նա կարող էր այդքան փողի դիմաց իրեն թույլ տալ շատ ավելի հետաքրքիր ձեռքբերում: Շատերը Քանյեի նոր տունը համարել են մռայլ ու ձանձրալի, չնայած լողափի հասանելիությանը և գեղեցիկ տեսարանին:

Պուերկոյի լողափում եռահարկ առանձնատունը կառուցվել է 2013 թվականին: Տունը նախկինում պատկանում էր Ռիչարդ Սաքսին՝ Էշլի Օլսենի նախկին ընկերոջը:

Քանյե Ուեսթը ևս երկու տուն ունի՝ ռանչո Վայոմինգում և նրա մանկության տունը Չիկագոյում: Քիմն ու Քանյեն Լոս Անջելեսում գտնվող վիլլայի սեփականատերերն էին, սակայն հեռուստաաստղն ամուսնալուծությունից հետո առանձնատունն իրեն պահելու բոլոր հնարավորություններն ունի:

The post «Պատրաստվում ես աշխարհի վերջի՞ն». Քանյե Ուեսթին ծաղրել են 58 մլն.-ոց առանձնատան համար appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus