Ազգային ժողովում քննարկվեցին կրթությանն ու մշակույթին վերաբերող հետազոտության արդյունքները Սեպտեմբերի 23-ին «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկեր կազմակերպությունների հետ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՄԱԿ-ի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքները: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի ներկայացմամբ՝ հետազոտության աշխատանքներն իրականացվել են երկու ամսում: …