Մեկնաբանություն չունեմ, ես հիմա պիտի Էրդողանին մեկնաբանե՞մ՝ Էրդողանն ինչ է ասել։ Այս մասին «Ազատություն» ՌԿ եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանդիպման առաջարկ է արել, ինչին հաջորդել է Էրդողանի արհամարհական տոնը:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Էրդողանի արհամարհական տոնը, Պապիկյանն արձագանքել է. «Կարծում եմ՝ ինչ մեկնաբանություն տրվել է, բավարար է»:
Հարցին՝ ի՞նչ պատճառով է Նիկոլ Փաշինյանը հանդիպելու Էրդողանին, Պապիկյանն արձագանքել է. «Հանդիպում նախատեսված չէ»: