Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չլիցենզավորված կազմակերպություններում տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի. ՏԿԵՆ-ի նախագիծը

Հայաստանում տրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրման գործընթացը խստացվում է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ կառավարությանը ներկայացրել է նախագիծ, որը ենթադրում է մի շարք փոփոխություններ գազաբալոնների տեղադրման ոլորտում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵ նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը նշեց, որ նախ գազաբալոններ տեղադրող կազմակերպությունները բերվելու են լիցենզավորման դաշտ և խստացվելու են լիցենզավորման պահանջները: Մասնավորապես, ոլորտում գործող կազմակերպությունների համար սահմանվելու են արտադրական բազաների կահավորման, արտադրական բազաներում իրականացվող աշխատանքների, բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմին վերաբերող միասնական պահանջներ:

«Օրենսդրական նոր փոփոխություններով նախատեսվում է նաև ստեղծել ավտոմոբիլներում տեղադրված գազաբալոնների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարան: Լիցենզավորված կազմակերպությունները շտեմարանում մուտքագրելու են ինչպես գազաբալոնի տեղադրման հետ կապված, այնպես էլ դրանց հերթական վկայագրման, այսինքն՝ ստուգման, ժամկետների վերաբերյալ տվյալները»,-ասաց Արայիկ Ստեփանյանը:

Այդ էլեկտրոնային շտեմարանին հասանելիություն են ունենալու ինչպես համապատասխան պետական գերատեսչություններն, այնպես էլ գազալցման կայանները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ գազալցակայանները պետք է ունենան համապատասխան կահավորում, որպեսզի կարողանան տեղում նույնականացնել ավտոմեքենաների գազաբալոնների ինչպես տեղադրման, այնպես էլ պարբերաբար ստուգման տվյալները: Եթե ավտոմեքենայի գազաբալոնի տվյալները չկան շտեմարանում, ապա գազալցակայանն իրավունք չունի կատարել լիցքավորում:

«Ասեմ, որ հաջորդ տարի՝ փետրվար ամսից, ուժի մեջ են մտնելու վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք սահմանում են տուգանքներ ինչպես լիցենզավորված կազմակերպությունների, այնպես էլ գազալցակայանների կողմից կատարվող խախտումների դեպքում: Տուգանքները նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով են»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

Արայիկ Ստեփանյանի խոսքով՝ այսպիսի օրենսդրական փոփոխություններով փորձում են հասնել նրան, որ նախ շրջանառությունից դուրս գան բոլոր այն գազաբալոնները, որոնք գործածության համար պիտանի չեն, ինչպես նաև գազաբալոնների պարբերական վկայագրմամբ հնարավորինս նվազեցնեն պայթյունների ռիսկերը:

«Գազալցակայաններում և լիցենզավորված կազմակերպություններում հսկողություն իրականացնելու է համապատասխան տեսչական մարմինը: Լիցենզավորված կազմակերպությունները պատասխանատվության կենթարկվեն տվյալները կեղծելու պարագայում, գազալցակայաններն էլ կտուգանվեն, եթե առանց գազաբալոնի տվյալները նույնականացնելու՝ կատարեն լիցքավորում,-ասաց նա։

Այս փոփոխությունները մյուս կողմից կնպաստեն, որ վարորդներն այլևս ավտոմեքենայում գազաբալոնի տեղադրումը չանեն ծանոթի, բարեկամի մոտ՝ առանց օրենքով սահմանված պահանջները պահպանելու:

«Ինչ իմաստ կունենա գազաբալոնը տեղադրել չլիցենզավորված կազմակերպության մոտ, եթե այդ գազաբալոնը չի լիցքավորվելու գազալցակայաններում»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը:

Նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը ներկայում կառավարությունում է: Նախատեսվում է այն ընդունել մինչև տարեվերջ:

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus