Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուսաստանում կտրուկ աճել է «Քովիդ-19»-ով վարակման մեկօրյա դեպքերի թիվը՝ հասնելով օգոստոսի կեսերի մակարդակին

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների օրական աճը կազմել Է 21 438 դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 23-ին: Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը ՌԴ-ում 1732-ով գերազանցել Է այն տվյալները, որոնք հրապարակվել են օգոստոսի 22-ին:

Նախօրեին հաղորդվել Էր 19 706 հիվանդացածի մասին: Սեպտեմբերի 23-ի ցուցանիշները հարաբերակցվել են օգոստոսի 19-ի ցուցանիշների հետ, երբ հայտնաբերվել Է 21 058 դեպք, և հետագայում այդ նշաձողն արդեն չի հաղթահարվել:

Այդ նույն ժամանակաշրջանում հայտարարվել Է հուլիսյան բարձրացումից հետո իրադրության կայունացման մասին, ինչը պայմանավորված Էր «դալտա» շտամի տարածմամբ: Իսկ այժմ համաճարակաբանները նախազգուշացնում են «Քովիդ-19»-ի հիվանդացության աճի մասին, ինչը կապված Է սեզոնային գործոնների հետ:

Հիվանդացության կտրուկ աճ Է նշվել նաև մայրաքաղաքում՝ 3445 նոր դեպք. սա առավելագույն ցուցանիշն Է հուլիսի վերջից ի վեր: Սեպտեմբերի 22-ին հաղորդվել Էր հիվանդության 1991 դեպքի մասին: Երրորդ օրն անընդմեջ ավելանում Է մահվան ելքով դեպքերի թիվը. անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել Է 820 քաղաքացի, ինչը համապատասխանում Է ամբողջ համավարակի ընթացքում առավելագույն ցուցանիշին, որը գրանցվել Է օգոստոսի 26-ին:

Մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 54, Պետերբուրգում՝ 53, Սվերդլովսկի մարզում՝ 36:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել Է կորոնավիրուսային վարակով ախտահարման 7 354 995 դեպք, մահացածների թիվը կազմել Է 201 445, դուրս Է գրվել 6 558 780 մարդ, այդ թվում՝ 16 567-ը ապաքինվել Է վերջին օրվա ընթացքում, որոնցից 1331 ապաքինված բաժին են ընկնում Մոսկվային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus