Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեզ մենակ են թողել վերամշակողի հետ, չեն կարողանում տղամարդավարի ասել` անզոր ենք ձեր հարցերը լուծել. խաղողագործների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշում են, որ 30 տ խաղողը չի մթերվել, քանի որ «Նոյ» գործարանը հրաժարվել է գնել այն` համապատասխան տարաների բացակայության պատճառով։

«Կառավարությունը նախօրոք պետք է պարզեր իր հարաբերությունները խոշոր մթերողների հետ, որպեսզի այսօր նման խնդիր չառաջանար։ Մտել ենք Էկոնոմիկայի փոխնախարարի մոտ, խաղողը արդեն փչանում է, ինքը ասում է՝ նոր բանակցություններ ենք վարում`  1000 տ խաղողի մթերման շուրջ։ Մեզ ասում է՝ կորոնավիրուսի, պատերազմի պատճառով սպառման խնդիր ենք ունեցել, բայց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի տվյալներով՝ գինու արտահանման ծավալներն աճել են 40-50 %-ով, կոնյակինը՝ 15-20, օղու ծավալները` 2.5 անգամ ավելի։ Սրանք մենակ ստից լացել են սովորել, մենք ասում ենք՝ 30 հազար տոննայի բաց կա, իրենք խոսում են 1000 տ մթերման մասին»,- նշեց խաղողագործներից մեկը։

Գյուղացիները պնդում են, որ միայն «Նոյ» գործարանի բացումից հետո հարցը կարող է լուծվել։ «Ունեմ 30 հազար տոննա խաղող, օրական կորցնում են 500 կգ խաղող։ Այս մարդիկ չեն ուզում տղամարդավարի ասեն` մենք անզոր ենք այս հարցը լուծել։ Օր օրի հայկական կոնյակի հեղինակությունը միջազգային շուկայում ընկնում է։ Նախորդ իշխանությունների  կողմից օրենք է ընդունվել, որ հայկական կոնյակը և գինին պետք է պատրաստված լինեն բացառապես հայկական խաղողից, չեն հետևում դրան, իրենք բացարձակ անզոր են։ Այդքան զոհ տված գյուղացիները իրավունք ունե՞ն արժանապատիվ ապրել Հայաստանում։ Եթե չեն կարողանում դա ապահովել, թող գնան նստեն իրենց տներում, արժանավոր մարդիկ գան, ղեկավարեն այս երկիրը»,– ասաց խաղողագործներից մեկը։

«Պռոշյան» գործարանը սկզբում խաղողն ընդունում էր 115 դրամով։ Պապիկյանը եկավ «տղամարդլամիշ» եղավ, որ պետք է 130-ով ընդունել, մի քանի օր հետո 10 տոկոսով իջեցրին գինը` պատճառաբանելով, որ փչացած է։ Մեզ մենակ են թողել վերամշակողի հետ։ Բերքը փչանում է, հիմա պետք է մթերված լիներ։ Մենք ուզում ենք հասկանալ, որ սրանք քաղաքականապես ամուլ չեն, որ իրենց գործողություններից արդյունք է ծնվում , ուզում ենք հասկանալ կանգնա՞ծ ենք մեր կողքին»,– ավելացրեց նա։

Գյուղացիները նշում ենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանի հետ ունեցել են 15 տարվա պայմանագիր, ըստ որի՝ պետք խաղողը վաճառեն 150 դրամով, սակայն վերջին պահին իմացել են, որ ինքը չի մթերում։ 

«Կարող էին մեզ գարնանը ասել, որ չեն մթերում։ Փաստացի Արմավիրի մարզում 30 հազար տոննա խաղող չի մթերվում, մի մասը ինքնարժեքից ցածր գնով մթերում են փոքր գործարանները, բայց դա հարցը չի լուծում»,– ասաց նա։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ լուծումներ են առաջարկվել հարցի լուծման համար, գյուղացիները նշեցին, թե Վահան Քերոբյանը ոչ մի հարցից տեղյակ չի և ոչ մի հարց չի լուծվել։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus