Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թուրքիան արագացնում է Ադրբեջանը կլանելու գործընթացը. Greek City Times

Հուլիսի 28-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարեց Անկարայի և Բաքվի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և համատեղ թյուրքական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին: Քաղաքական գործչի հայտարարությունը կատարվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատվիրակությունների՝ Ադրբեջան այցի շրջանակում, ինչը լրացուցիչ կշիռ է հաղորդել ադրբեջանական քաղաքական էլիտայի թուրքամետ իշխող շրջանակներին ուղղված ուղերձին, գրում է Greek City Times պարբերականը:

Մինչդեռ ոչ միայն տարածաշրջանային, այլև արևմտյան հեղինակավոր փորձագետները համոզված են, որ նման նախաձեռնությունները, Բաքու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձակ այցերի հետ մեկտեղ, հաստատում են ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթի և անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Անկարայից կախվածության ուժեղացման փաստը: 

Այս առումով, այն հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանը կփրկի իր անկախությունը միջազգային հարաբերությունների կամ ինքնիշխանության հարցերում «ավագ եղբայր» Թուրքիայից, դառնում է քաղաքագետների արդարացված մտահոգության աղբյուր: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից աճում է բոլոր ոլորտներում՝ ռազմական, տնտեսական, սոցիալական և հումանիտար: Փորձագետները մատնանշում են Ադրբեջանում հաստատվելու Անկարայի ձգտումը՝ օգտագործելով մեխանիզմներ, ինչպես վերջերս ստորագրված Շուշիի հռչակագիրը:

Երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան կարող է սեփական ռազմակայանը ստեղծել Ադրբեջանի տարածքում (նաև դա անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի կոշտ արձագանքին): Հետևաբար, ավելի ու ավելի նկատելի է դառնում Ադրբեջանը որպես Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսի համարժեքի վերածելու հեռանկարը, որն իրականում ավելի շատ նման է թուրքական նահանգի:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող և Կովկասագիտության գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը կարծում է, որ նման սցենարը օրգանապես տեղավորվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող՝ կախյալ պետությունների կոնգլոմերատ կառուցելու քաղաքականության մեջ: Սակայն, Թուրքիայի կողմից Ադրբեջանի փաստացի կլանումը հակասում է Իրանի շահերին, որը մնում է Անդրկովկասի առանցքային խաղացողը`թուրքերի հետ միասին:

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական վերլուծաբան Ռոլանդ Բենեդիկտերը, մեկնաբանելով ներկա իրավիճակը, ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ավելի ու ավելի կախված լինել Թուրքիայից: Նրա խոսքով՝ Անկարան Բաքվին դիտարկում է որպես գործիք՝ իր հավերժական տարածաշրջանային մրցակցի՝ Իրանի դեմ, և դա բացասաբար է անդրադառնում ադրբեջանա-իրանական հարաբերությունների և տարածաշրջանային կայունության վրա: Արդյունքում, այժմ ակնհայտ է դառնում, որ Էրդողանի դրդմամբ Ադրբեջանը ստիպված է հետևել Թուրքիայի քաղաքականությանը Իրանի և այլ երկրների հետ հարաբերություններում: Միևնույն ժամանակ, Անկարայի կողմից հարևան պետության կլանման գործընթացը զգալիորեն արագացել է, և դա մոտ ապագայում կարող է հանգեցնել ադրբեջանական ազգային ինքնության և, ի լրումն, միջազգայնորեն ճանաչված տարածքի մասերի կորստի:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus