Աֆղանստանը լքած նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի վարչակազմում փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Ամրուլլահ Սալեհը, ով իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, հայտարարել է, որ ինքը չի լքել երկիրը և «Թալիբանի» դեմ դիմադրությունը շարունակվում է: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Դիմադրությունը շարունակվում է և կշարունակվի: Ես այստեղ եմ, իմ հողի վրա՝ հանուն իմ հողի և …
The post «Թալիբանի» դեմ պայքարը շարունակվում է. «Դիմադրության ճակատ» appeared first on ԳԱԼԱ.
Աֆղանստանը լքած նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի վարչակազմում փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Ամրուլլահ Սալեհը, ով իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, հայտարարել է, որ ինքը չի լքել երկիրը և «Թալիբանի» դեմ դիմադրությունը շարունակվում է: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դիմադրությունը շարունակվում է և կշարունակվի: Ես այստեղ եմ, իմ հողի վրա՝ հանուն իմ հողի և նրա արժանապատվությունը պաշտպանելու»,-գրել է Սալեհը Twitter-ում:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հայտարարել էր, որ Փանջշիրը՝ «Թալիբանի» կողմից չվերահսկվող վերջին նահանգը, անցել է շարժման վերահսկողության տակ: Քաբուլի ոստիկանության շտաբից հայտնել էին, որ Փանջշիրում դիմադրության բոլոր զինվորականները գերեվարվել են թալիբների կողմից, իսկ փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը և դիմադրության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդը փախուստի են դիմել: Փանջշիր նահանգը մնացել էր միակ նահանգը, որը դուրս էր թալիբների վերահսկողությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ: Արդեն օգոստոսի 15-ին թալիբները մտան մայրաքաղաք և վերահսկողություն հաստատեցին նախագահական պալատի վրա, իսկ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է և մոտ ապագայում պարզ կդառնա երկրում կառավարման ձևը:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, վկայակոչելով «Թալիբան»-ում իր աղբյուրին, հայտնել էր, որ թալիբները որոշել են ռազմական գործողություն սկսել Փանջշիր նահանգի «Դիմադրության ճակատի» ուժերի դեմ՝ դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդի հետ բանակցությունների ձախողումից հետո:
The post «Թալիբանի» դեմ պայքարը շարունակվում է. «Դիմադրության ճակատ» appeared first on ԳԱԼԱ.