ՌԴ ներքին գործերի նախարարությունը 50 տարի ժամկետով արգելել է Ադրբեջանի քաղաքացի Իսֆանդիյար Վահաբզադեին և Ղազախստանի քաղաքացի Կուաթ Ախմետովին մուտք գործել Ռուսաստանի տարածք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել, քանի որ նրանք համացանցում հրապարակային հայտարարություններ են արել՝ հրահրելով միջէթնիկ թշնամություն:
Ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ օտարերկրացիները, ովքեր կոչ են անում ապակառուցողական գործողությունների դիմել Ռուսաստանի, նրա բնակիչների և արտերկրում գտնվող հայրենակիցների դեմ, թույլ չեն տա մուտք գործել երկիր, քանի որ դա կարող է սպառնալ հասարակական կարգին և անվտանգությանը:
Հիշեցնենք, որ Վահաբզադեն համացանցում տեղադրել էր մի տեսանյութ, որում ներկայանում էր որպես Բելառուսում, Մոլդովայում, Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան և վիրավորում էր Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, ինչպես նաև ռուս ազգին: Տեսանյութում հնչեցվել են «խոզեր», «ավանակ» և այլ բառեր:
Իր հերթին Ախմետովը YouTube-ում հրապարակել էր կոնֆլիկտային իրավիճակներով տեսանյութերի շարք, որոնք ծագել էին այն բանի պատճառով, որ Ղազախստանի խանութների և սրճարանների աշխատակիցները չէին կարող սպասարկել հաճախորդներին պետական լեզվով: Տեսանյութերը նկարագրելիս հեղինակն օգտագործել է «ֆաշիստներ» և «գաստարբայթերներ» տերմինները:
Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը վստահություն է հայտնել, որ անվտանգության ուժերն Ախմետովի գործունեությանն արդար իրավական գնահատական կտան:
The post Ռուսներին վիրավորած Ադրբեջանի նախկին դեսպանին արգելվել է մուտք գործել Ռուսաստան appeared first on ԳԱԼԱ.