ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի մոտ անտեսել է անվտանգության գործակալի ցուցումները: Դեպքի տեսանյութը Twitter-ում տեղադրել է The Hill-ը:
Նախագահը Վաշինգտոն է վերադարձել Դելավեր գործուղումից:
Կադրերում երևում է, թե ինչպես է գործակալը Բայդենին ուղղորդում հատուկ ճանապարհով Սպիտակ տուն մտնելու համար, իսկ ինքը սիզամարգով քայլում առաջ: Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը անտեսում է ցուցումն ու հետևում աշխատակցին սիզամարգի երկայնքով:
Այս միջադեպը քննադատության նոր ալիք է առաջացրել 78-ամյա Բայդենի դեմ: Հանրապետական քաղաքական գործիչները վրդովվել են, որ նախագահը մոլորվել է իր նստավայրի մուտքի մոտ և կրկին կասկածի տակ դրել երկրի ղեկավարի ճանաչողական ունակությունները:
President Biden returns to the White House after spending time in Wilmington, Delaware pic.twitter.com/RopGCgStGR
— The Hill (@thehill) August 10, 2021