Եվրամիության երկրները գիտեն, որ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին ի պատասխան սահմանված պատժամիջոցները «չեն աշխատում», անհրաժեշտ են ավելի արդյունավետ մոտեցումներ և ակտիվ ջանքեր, այսօր Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուրախ եմ, որ մենք դուրս ենք եկել Ռուսաստանի նկատմամբ ռեակտիվ գործողությունների տրամաբանությունից։ «Պատժամիջոցներ՝ ի պատասխան ագրեսիայի» տրամաբանությունն այլևս արդյունավետ չէ, և մենք դրանում արդեն համոզվել ենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ «ԵՄ երկրները պետք է կենտրոնանան այն հարցերի վրա, թե ինչպես կարելի է զսպել Ռուսաստանի ագրեսիվ վարքագիծը և ինչպես ավելի արդյունավետորեն արձագանքել դրանց»։