Անգլիայի թագուհի Էլիզաբերթը G7-ի գագաթնաժողովից հետո ստացել է իր նվերը երկրի զինված ուժերից, նրա պատվին արարողություն է տեղի ունեցել Վինձորյան ամրոցում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Ծննդյան շքերթը նվեր է բանակի ամենահեղինակավոր գնդերից մեկի կողմից, որը սերտ կապ ունի միապետի հետ և ցանկանում է ցույց տալ իր հավատարմությունը թագի նկատմամբ:
Վերջին տարվա ընթացքում, երբ թագուհին սգում է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դքսի կորուստը և ընտանեկան ցնցումներ է ունեցել Սասեքսի դքսի և դքսուհու կողմից առաջադրված մեղադրանքներից հետո, ծննդյան արարողությունը դրական իրադարձություն էր:
Ամառային պայծառ արևի տակ թագուհու առջև կայացած շքերթին մասնակցել են մի շարք սոցիալական հեռավորության վրա գտնվող գվարդիականներ, հեծյալ զորքեր և հրետանի:
Թագուհու իրական ծննդյան օրը ապրիլի 12-ին է, այն նշվում է մասնավոր պայմաններում, համեստ հրավառաությամբ կեսօրին: Այնուամենայնիվ, նրա ծննդյան օրը պաշտոնապես նշվում է մայիսին կամ հունիսին, այդ ավանդույթը գալիս է 1748 թվականից: