15 գերի վերադառնում է Հայաստան, հայտնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մեր 15 եղբայրները վերադառնում են», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:
Նշենք, որ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ այսօր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզներ: Ըստ հայտարարության, այս գործողությունն իրականացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աջակցությամբ:
Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը կհասնի 87-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։