Ներկայիս ապիկարները ամեն ստոր քայլի հիմա գնում են, օգտագործում են երեխաներին, տարեց մարդկանց, սադրանքների են դիմում, մարկանց հարբեցնում են, ուղարկում են ժողովրդի մեջ, որպեսզի պրովոկացիաներ լինեն, ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոնների ղեկավարներին, բայց իրանց էջն արդեն փակված է ժողովուրդ ջան, դա արդեն պարզ երևում է և արագ ընկնում է նրանց վարկանիշը:
Այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
«Մենք է արթնացնենք այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն հասկացել, որ աղետ է տեղի ունենում»,-ասաց նա: