Մոսկվան ակնկալում է, որ Ղարաբաղում և հարակից շրջաններում հետկոնֆլիկտային ականազերծման գործընթացը կարագանա: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք ակնկալում ենք, որ այս (ականազերծման-խմբ.) գործընթացը կարագանա», - ասել է Զախարովան և հավելել. «Տարածքը ականազերծելու խնդիրը ցանկացած զինված հակամարտության հետևանքներից ամենավտանգավոր և դժվար վերացվող խնդիրներից է: Եվ Ռուսաստանը լուրջ ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետկոնֆլիկտային ականազերծման գործընթացում»:
Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքը, հավելել է Զախարովան:
«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի իր գործունեությունը՝ համաձայն առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների»,-ասել է նա: