Գերմանիան հայտարարել է Աֆղանստանից ավելի քան 22,5 հազար լիտր գարեջուր երկիր վերադարձնելու մասին, քանի որ ՆԱՏՕ-ի ուժերը պատրաստվում են հեռանալ Աֆղանստանից, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ գարեջուրն ավելացել է, քանի որ վերջին շրջանում երկրում աճող բռնությունների ֆոնին զինվորներին արգելվել է խմիչք օգտագործել։
Գարեջուրն Աֆղանստանում վաճառել հնարավոր չէ կրոնական և մշակութային տարաձայնությունների պատճառով: Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն ասել է, որ գտնվել է քաղաքացիական կապալառու, որը խմիչքը հայրենիք կվերադարձնի։
Գերմանացի զինծառայողներին թույլատրվում էր օրական սահմանափակ քանակով ալկոհոլի օգտագործում։
Այս պահին Գերմանիան Աֆղանստանում ունի 1100 զինվոր և հակամարտության սկզբից ի վեր ունեցել է 59 զոհ։
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր մինչև սեպտեմբերի 11-ն ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու մասին, և ՆԱՏՕ-ի դաշնակիցները հետևել էին այդ օրինակին, որից հետո երկրում բռնությունների նոր ալիք է սկսվել: