Ատլանտյան օվկիանոսում`Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի միջև գտնող Ֆարերյան կղզիներում տասնյակ բնակիչներ մասնակցել են կետերի և դելֆինների ամենամյա սպանդին, գրում է Mirror-ը։
Պարբերականը նշում է, որ ամեն տարի՝ ամռան ամիսներին, կետերին և դելֆիններին նավակներով ափ են բերում, որտեղ տեղի բնակիչները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, ականատես են լինում կենդանիների զանգվածային սպանդին։
Այս տարի արդեն սպանդի զոհ են դարձել 10 կետեր, սակայն կենդանասերները և կենդանիների պաշտպանության կազմակերպությունները մտավախություն ունեն՝ ամռան ընթացքում դրանց թիվը կարող է ավելանալ, քանզի անցած տարի, չնայած կորոնավիրուսի համավարակին, սպանվել է 600 կենդանի։