Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին «Մեղուների համաշխարհային օրվա» առթիվ մասնակցել է մեղվաբույծ Դեն Ուինթերսի թեմատիկ նկարահանմանը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
45-ամյա դերասանուհին National Geographic-ի հետ զրույցում խոսել է մեղուների պահպանության կարևորության մասին։
Ջոլին զարմացրել է էկրանի առջև իր ձիգ կեցվածքով այն ընթացքում, երբ պատված էր մեղուներով։
Լուսանկարներում Ջոլին կրում է սպիտակ ուսերը բաց շապիկ՝ թույլ տալով մեղուներին խուտուտ տալ իր վիզն ու ծնոտը։
Դերասանուհին պատմել է, որ 3 օր լողանալու իրավունք չի ունեցել, որովհետև շամպունի և օծանելիքի հոտը մեղուներին կգրգռեր:
«Հետո դու իմի քանի բան ես դնում քթիդ և ականջներիդ մեջ, որպեսզի նրանք բարձրանալու անցքեր քիչ ունենան։
Դերասանուհին պատմել է, որ մեղուներից մեկն անընդհատ ընկել է իր հագուստի մեջ և միայն նկարահանումից հետո նա բարձրացրել է փեշը, ու մեղուն հեռացել է։
«Այդ պահին պետք է իսկապես անշարժ լինես, ինչը ինձ համար դժվար է», - նշել է Ջոլին: