Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դատապարտում և անընդունելի ենք համարում Խոսրով Հարությունյանի նկատմամբ կազմակերպված սադրանքը և մեր զորակցությունը հայտնում նրան. Վ. Մանուկյանը, Հ.  Բագրատյանը և Ա. Դանիելյանը հայտարարություն են տարածել

ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 17-ին Ազատության հրապարակում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք, որին համարժեք արձագանքելու փոխարեն իրավապահները, բացահայտ ագրեսիվ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բերման են ենթարկել նրան։

Իրավապահ համակարգի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման դրսևորումներն ունեն մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք չփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել երկրի կապիտուլյանտ վարչակարգի դեմ։

Դատապարտում և անընդունելի ենք համարում տեղի ունեցածը և մեր զորակցությունը հայտնում ՀՀ նախկին վարչապետին։

Սա, փաստորեն, օրվա իշխանության կողմից պետական ինստիտուտների գիտակցված վարկաբեկման հերթական քայլն է՝ այդ ինստիտուտների համատարած կազմալուծման ֆոնին, ինչը վաղ թե ուշ համարժեք գնահատականի է արժանանալու։

Երևույթը մտահոգիչ է նաև նրանով, որ իրավապահների նման վարքագիծն է՛լ ավելի է նպաստում քաղաքացի-ոստիկանություն արդեն իսկ գոյություն ունեցող անջրպետի խորացմանը և հասարակության մեջ ատելության մթնոլորտի տարածմանը»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus