Добавить новость

«Собрал всех звездных соперников»: шахматист Мурзин о победе на ЧМ

Mash: Седоковой могут предъявить обвинение в заказном убийстве Яниса Тиммы

В Мурманской области ожидаются морозы до –37 градусов

МГТУ и МО РФ хотят заключить мировое соглашение по иску ведомства к вузу

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Աղետը չի սահմանափակվելու Սյունիքով ու Գեղարքունիքով, այն շարունակվելու ու խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել․ Տիգրան Թորոսյան

Tert.am-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ։ Ըստ նրա՝ 2020 թվականի պատերազմի պատճառը 2018-ին Հայաստանում իշխանության եկած ղեկավարության քաղաքականությունն է, որի հիմքում տգիտությունն է, սուտը և աճպարարությունը։ «Ողբերգությունն այն է, որ աղետը չէր կարող ավարտվել պատերազմի արդյունքներով ու չի էլ սահմանափակվելու Սյունիքով ու Գեղարքունիքով, այն շարունակվելու ու խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել»,-ասում է նա։

-Պարո՛ն Թորոսյան, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ խնդիրներն արդեն տեղափոխվել են ՀՀ տարածք։ Նախորդ շաբաթվա կեսերից ադրբեջանական զինուժը տեղակայվել է ՀՀ տարածքում և մինչ հիմա եղած բանակցությունների արդյունքում էլ չի հեռանում այստեղից, դեռ ավելին, կա ագրեսիվության միտում։ Ձեր համար կանխատեսելի՞ էր այս իրավիճակը։ Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր հնարավորություն կանխելու նման սցենարի առաջացումը։

-Ցավոք, կանխատեսելի էր ինչպես այն աղետը, որի գագաթնակետը դարձան 44-օրյա պատերազմի արդյունքները, այլև այն, ինչ տեղի է ունենում պատերազմի դադարեցումից հետո անցած վեց ամիսների ընթացքում։ Ընդ որում, կանխատեսելի էր ոչ թե գուշակությունների կամ բանդագուշանքի ձևով, ինչի պակասը Հայաստանում չկա, այլ որպես բազմաթիվ աղբյուրների ու փաստաթղթերի հիման վրա կատարված մասնագիտական աշխատանքի արդյունք։ Սպասվող աղետի ահազանգը կարող եք գտնել անցած տարվա հուլիսին հրապարակված «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակը և հեռանկարները» մասնագիտական հոդվածում, իսկ այդ ամենի, ինչպես նաև հրադադարի հաստատումից հետո շարունակվող ձախողումների պատճառները և իրավիճակի շտկման հնարավորությունները՝ այս տարվա մարտի 9-ին հրապարակված «2020թ. պատերազմը. նախադրյալները, հետևանքները և հաղթահարման հնարավորությունները» հոդվածում։ Տեղի ունեցածի պատճառը 2018-ին Հայաստանում իշխանության եկած ղեկավարության քաղաքականությունն է, որի հիմքում տգիտությունն է, սուտը և աճպարարությունը։ Ողբերգությունն այն է, որ աղետը չէր կարող ավարտվել պատերազմի արդյունքներով ու չի էլ սահմանափակվելու Սյունիքով ու Գեղարքունիքով, այն շարունակվելու ու խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել։ Չեք կարող համաշխարհային պատմության մեջ մատնանշել գեթ մեկ իշխանություն, որը նման աղետի է հասցրել երկիրը, միջազգային մամուլում և մասնագիտական հրապարակումներում արժանացել է աննախադեպ ստորացուցիչ գնահատականների ու շարունակում է պաշտոնավարել։ Հայաստանի ղեկավարությունը արհամարհված ու անարգված է աշխարհում և դրա արդյունքում Հայաստանը դուրս է մղված միջազգային հարաբերություններից՝ որպես դերակատար։ Հրադադարից հետո ստեղծված իրավիճակը կանխելու միակ հնարավորությունը, ինչպես բազմիցս ասել եմ, այս իշխանության անհապաղ պաշտոնանկությունն էր։

- Իրավիճակի հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումն է, որ Հայաստանի հետ սահմանային իրավիճակի միակ ճիշտ լուծումը սահմանները որոշելու և դելիմիտացիայի գործընթացը սկսելն է, ադրբեջանցիները նաև վստահ են, որ զբաղեցնում են իրենց դիրքերը։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է իրականում հիմա ցանկանում Ադրբեջանը, ո՞րն է նրա նպատակը։

-Ակնհայտ է, որ կատարվել է Ադրբեջանի և, ընդհանրապես, թուրքերի երազանքը՝ Հայաստանում իշխանության է հայտնվել տգետ, անհայրենիք, ստախոս, գործընկերների կողմից արհամարհված իշխանություն, որը պատկերացում չունի ո՛չ հայրենիքի, ո՛չ պետության, ո՛չ Սահմանադրության, ո՛չ երկրի պաշտպանության մասին։ Մեր տարածքները բառացիորեն անտերության են մատնել այս իշխանություններն ու իրենց անգործությունը փորձում են նույն կերպ քողարկել, ինչպես քողարկում էին 44-օրյա պատերազմի իրողությունները՝ կեղծիք ու աճպարարություն։ Եվ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել այս իրավիճակն ու փորձելու է ամեն միջոց ձեռնարկել՝ Հայաստանն ավելի ու ավելի փոքրացնելու, Արցախը վերացնելու համար։ Մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ է անում Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ ինչ է անում, իսկ ավելի ճիշտ՝ ինչ չի անում Հայաստանի իշխանությունը։ Այս իշխանությունը չի հասկանում, որ սահմանազատումը բարդ, տևական մասնագիտական աշխատանք է, այլ ոչ թե Գուգլի քարտեզներով հողազավթում։ Թշնամին էլ, օգտվելով դրանից, կարող է իր ագրեսիան ցանկացած անունով կոչել։    

- Ստեղծված իրավիճակի հետ կապված Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ «ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»։ Արդյո՞ք ՀՀ իշխանությունների կողմից հստակ քաղաքականություն տեսնում եք՝ խոսքից գործին անցնելու։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց պահվածքը, քայլերն ու աշխատանքը միջազգային գործընկերների հետ ստեղծված իրավիճակում։

-Ինչպես արդեն ասացի, Հայաստանի իշխանությունները տգետ ու անողնաշար պահվածքով, ստով ու կեղծիքով Հայաստանը զրկել են միջազգային հարաբերություններում դերակատարությունից։ Փոքր-ինչ գործունակ իշխանության պարագայում Հայաստանը մի շարք միջազգային կազմակերպություններում հրադադարից հետո կհասներ Ադրբեջանի և Թուրքիայի դատապարտմանը՝ որպես ագրեսորներ, որպես արգելված զենք ու ահաբեկչական խմբավորումներ օգտագործողներ, քաղաքացիական կառույցներ՝ հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր, ծիսական շինություններ ռմբահարողներ։ Սրանք փաստեր են, որոնք միջազգային հանրությունը՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահող երկրների, Եվրամիության կառույցների, միջազգային կազմակերպությունների ու  լրատվամիջոցների բազմիցս արձանագրել է։ Հայաստանի իշխանությունները գեթ մեկ նման նախաձեռնություն ցուցաբերե՞լ են։ Նույն պատկերն է նաև Սյունիքի ու Գեղարքունիքի հետ կապված։ Ո՞րն է այս իշխանությունների իրական նախաձեռնությունը միջազգային կառույցներում։ Ուրեմն միանգամայն արժանի են այն արհամարհանքին ու խորշանքին, որը ստանում են միջազգային գործընկերներից։

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ  պատերազմի դադարը ապահոված նոյեմբերի հրադադարի եռակողմ համաձայնագրին այլընտրանք չկա։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ դրա ստորագրումից հետո անցել է կես տարուց ավելի, բայց կետերի իրականացման շուրջ տարաձայնություններն օր օրի ավելանում են։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ խնդիր է լուծում այդ համաձայնագիրը, հայկական կողմերն ի՞նչ իրավիճակում են հայտնվել այդ փաստաթղթում։

-Առիթ եղել է այդ փաստաթղթի վերաբերյալ մանրամասն կարծիք շարադրելու, հետևաբար անդրադառնամ կարճ։ Նախ` դա ոչ թե համաձայնագիր է, ինչպես հաճախ մի շարք հայաստանյան քաղաքական գործիչներ են ասում, այլ սոսկ հայտարարություն։ Որևէ փաստաթղթի կարգավիճակն ունի առանցքային նշանակություն, քանի որ դա որոշում է նաև փաստաթղթի կիրառման իրավական շրջանակները։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը, այդ հայտարարությունը ստորագրելով, օրինազանցություն է թույլ տվել, քանի որ տնօրինել է տարածքներ, որոնց նկատմամբ ինքը որևէ իրավասություն երբեք չի ունեցել։ Խոսքը Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների մասին է։ Այսօր այդ հայտարարությունը սպառել է իրեն, դրանում արձանագրված հարցերը, բացի երկուսից, այս կամ այն ձևով լուծված են։ Չլուծվածներից առաջինը վերաբերում է ռազմագերիներին։ Պատահական չէ, որ դրա լուծումը ողբալի վիճակում է։ Այս իշխանությունն այլ բան անելու կարողություն չունի։ Այս հարցում մեծ ազդեցության հնարավորություն ունեցող միջազգային հանրությունն ավել բան անել չի կարող, երբ անմիջական կողմը՝ Հայաստանը, նման ամորֆ կեցվածք ունի ու ամեն ինչ թողել է Բաքվի ողորմածությանը։ Այդ հայտարարության վերջին կետով էլ նախատեսվում է կապուղիների ազատ օգտագործում։ Թուրքիայի և Ադրբեջանի երազանքը՝ Մեղրիով միանալու մասին, այդ հայտարարության հետ ոչ մի կապ չունի ու չէր էլ կարող ունենալ, քանի որ վարչապետի պաշտոնակատարը լիազորություն չունի հայտարարությամբ որևէ երկրի տնօրինության հանձնել Հայաստանի տարածքը։ Ինչ վերաբերում է տարանցիկ ճանապարհներն օգտագործելուն, ապա ակնհայտ է, որ անհեթեթ է ինչպես իշխանությունների ցնորամիտ գաղափարը՝ դրանով ինչ-որ տեղ ինչ-որ բան ուղարկելու վերաբերյալ, այնպես էլ Լավրովի գաղափարը, թե դա կօգնի լարվածության թուլացմանը։ Թեև կարելի է վստահաբար պնդել, որ Ռուսաստանի արտգործնախարարը հիանալի գիտի՝ հակամարտության կարգավորո՞ւմն է հաջորդում լարվածության թուլացմանն ու հարաբերությունների կարգավորմանը, թե՞ հակառակը։ Ռուսաստանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում, դրանից հետո, այսօր և ապագայում առանձին քննարկման առարկա է։  

Կարելի է համաձայնել նախագահ Պուտինի կարծիքին, որ հայտարարությունն այլընտրանք չուներ, քանի որ դրա հիման վրա է հաստատվել հրադադար, ինչը միջազգային հանրությունը բարձր է գնահատել։ Բայց, միաժամանակ, միջազգային հանրությունն ընդգծել է, որ հայտարարությունը սոսկ լուծում է հրադադարի հետ կապված խնդիրը, հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, լուծված չեն մի շարք հարցեր, այդ թվում և գլխավորը՝ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հարցը։     

- Ստեղծված իրողություններում, Ձեր կարծիքով, հատկապես ի՞նչն է Հայաստանին առավել խոցելի դարձնում։

- Հուսով եմ այդ հարցը տալիս եք սոսկ ևս մեկ անգամ ընդգծելու համար այն, ինչ բոլոր ողջամիտ մարդկանց համար ակնհայտ է. Հայաստանին խոցել է դարձրել և այսօր էլ շարունակում է խոցելի դարձնել տգետ և ապաշնորհ իշխանությունը, որը պետք է օր առաջ հեռացվի։

- Նկատելի է, որ արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլում միջազգային դերակատարներից առավել ակտիվը Ռուսաստանն է։ Բանակցությունները Ադրբեջանի հետ հիմնականում տարվում են նրա միջնորդությամբ։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հիմա արդյունավետորեն չի գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Ի՞նչ ապագա եք ընդհանրապես կանխատեսում հնարավոր բանակցությունների համար։

-Ադրբեջանի հետ ոչ մի բանակցություն չի տարվում։ Երբեմն Ռուսաստանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին փոխանցում է Բաքվի ցանկությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հրադադարի հաստատումից հետո գործել է առավելագույնս ակտիվ, որը հնարավոր էր այդ ընթացքում։ Երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հրադադարի հաստատումից անմիջապես հետո, ինչպես վերը նշեցի, ողջունել են եռակողմ հայտարարության ընդունումը՝ որպես հրադադարի հիմք, սակայն միաժամանակ պնդել են, որ դեռևս պետք է լուծվեն հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հարցը։ Դեկտեմբերի 3-ին այդ երկրների, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները Տիրանայում հայտարարություն տարածեցին՝ պնդելով, որ պետք է վերադառնալ հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, ընդ որում, կողմերին հայտնի երեք սկզբունքների և վեց կետերի հիման վրա։ Այդ երեք սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է, իսկ վեց կետերից մեկը՝ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը։ Դեկտեմբերի 14-ին այդ հայտարարության ոգով հայտարարություն հրապարակեցին նաև Մինսկի խմբի համանախագահները։ Ապրիլին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է շարունակվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։

Մինչ շարունակման հնարավորությանն անցնելը, հիշեցնեմ, որ երեք տարի այս իշխանությունն ամեն ինչ արել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը տորպեդահարելու համար։ Եթե համանախագահները մեկ տարի կարող էին դիմանալ Հայաստանի նոր իշխանությունների՝ զրոյական կետից սկսելու և երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման ցնորամիտ գաղափարների առաջադրմանը, ապա 2019 թվականից սկսվեցին զգուշացումները նման քայլերի վտանգավորության վերաբերյալ։ Ի վերջո, թե՛ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, թե՛ ռուս համանախագահ Իգոր Պոպովը ուղիղ հայտարարեցին, որ բանակցությունները տապալվել են 2018թ. Երևանում նոր իշխանության նոր մոտեցումների պատճառով։     

Այսօր բանակցությունների վերսկսման և ընթացքի վրա կազդի երեք հիմնական գործոն։ Ադրբեջանը կձգտի օգտագործել Հայաստանի ներկայիս իշխանությունների տգիտությամբ, ապաշնորհությամբ ու կեղծարարությամբ պայմանավորված իրավիճակը՝ հնարավորինս ավելի նպաստավոր դիրքեր գրավելու համար մինչ բանակցությունների վերսկսումը։ Քանի դեռ Հայաստանում իշխանության չեն եկել նոր ուժեր, Բաքվի այդ ջանքերը հաջողություն կունենան։ Հետևաբար` ամենակարևոր գործոնը Հայաստանում նոր իշխանություն ձևավորելն է։ Երրորդ գործոնը կապված է Ռուսաստանի հետ։ Մոսկվան, վերջապես, իրագործել է տասնամյակների երազանքը՝ Արցախում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներ։ Իհարկե, եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ չորս տարի հետո (վեց ամիսն արդեն անցավ) կողմերից որևէ մեկի պահանջով այդ առաքելությունը կդադարեցվի։ Միամտություն կլինի կարծել, որ Բաքուն այդ հնարավորությունը չի օգտագործի։ Բայց նաև դժվար է հավատալ, որ Ռուսաստանը կցանկանա հեշտությամբ հրաժարվել տասնամյակների ձգտումից։ Մնում է ռուս խաղաղապահներին տարածաշրջանում պահելու մեկ հուսալի տարբերակ։ Եթե այդ չորս տարիների ընթացքում Արցախում անցկացվի անկախության հանրաքվեն, ապա դրանից հետո ընտրված Արցախի իշխանությունները կարող են միանգամայն օրինական համաձայնագիր կնքել Մոսկվայի հետ՝ Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ապահովելու համար։ Սակայն նման սցենարի Ռուսաստանը կարող է գնալ խիստ զգուշավոր խուսանավումներով՝ Թուրքիային ու Ադրբեջանին չխրտնեցնելու համար։ Հետևաբար, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին համանախագահները շարժվեն ավելի դանդաղ, քան ցանկալի է, իսկ հետագայում ԱՄՆ-ն և Ֆրանսիան ստանձնեն ավելի ակտիվ դերակատարություն բանակցությունների ընթացքը ուղղորդելու տեսակետից։ Դա կբխի նաև Ռուսաստանի շահերից։ Սակայն ակնհայտ է, որ այս ամենը կարող է իրականություն դառնալ միայն Հայաստանի չափազանց հաշվենկատ գործողությունների շնորհիվ։

Ակնհայտ է, որ բանակցությունները համառորեն տապալած և դրանց նախընթաց ողջ ժամանակահատվածի վերաբերյալ որևէ իրական պատկերացում չունեցող ու կեղծիքներ տարածող, լիովին նվաստացած ու արհամարհված այս իշխանություններն ընդունակ չեն նման բարդ, մասնագիտական լուրջ գիտելիքներ պահանջող աշխատանք անելու։

Եզրակացությունն ակնհայտ է. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վերածննդի ճանապարհին առաջին քայլը այս իշխանությունների հեռացումն է։      

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Мурманской области ожидаются морозы до –37 градусов

SOS: НЕЙРО ПРОГРАММЫ НА КАРТЕ МИРА ВНЕДРЯЮТ НАРКOТИКИ ВСЕМ СТРАНАМ, ЦИВИЛИЗАЦИЯМ. Новости. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

В Петербурге актер Рязанцев пожаловался на произвол при задержании полицией

Малайская медведица Маша в Московском зоопарке: уникальная встреча с гостями

Музыкальные новости

Начальник Управления Росгвардии по Удмуртской Республике принял участие в совещании по итогам праздничных мероприятий в новогоднюю ночь

Суд обязал "Яндекс" удалить снимки НПЗ после атак БПЛА

Глава ФТР Тарпищев заявил, что "Спартаку" нужно усилить центр защиты

Амарал о введении потолка зарплат в «Спартаке»: «В России хорошо платят, но должна быть структура. Ключевой игрок не может получать так же, как игрок ротации»

Новости России

МГТУ и МО РФ хотят заключить мировое соглашение по иску ведомства к вузу

В Петербурге актер Рязанцев пожаловался на произвол при задержании полицией

Минздрав предупредил о серьезных симптомах доминирующего гриппа

«Собрал всех звездных соперников»: шахматист Мурзин о победе на ЧМ

Экология в России и мире

В 2024 году министры здравоохранения сменились в 27 регионах

Что такое сепсис, как его диагностируют и лечат

Валентина Иванова неожиданно отреагировала на слухи о свадьбе с Тимати: видео

Продать стихи. Как продать стихи. Продать стихи собственного сочинения. Где продать стихи.

Спорт в России и мире

Касаткина за три с половиной часа одолела американку Стирнс на турнире WTA

Полина Кудерметова пробилась в четвертьфинал турнира WTA в Брисбене – казанская теннисистка одолела 9-ю ракетку мира Касаткину

Кирьос: Нужно чудо, чтобы запястье выдержало Australian Open

Боня в костюме страуса, укутанная салатом Шарапова, Долина со змеей на голове: эксперименты звезд со стилем в 2024-м

Moscow.media

Судебно-медицинский эксперт развенчал миф о пользе красного вина

Врач рассказала, почему появляется седина и можно ли остановить этот процесс

Создание Модели голоса. Создание Модели своего голоса. Создание AI модели голоса.

Предлагаем вам возможность участвовать в записи программ на Радио.











Топ новостей на этот час

Rss.plus






Малайская медведица Маша в Московском зоопарке: уникальная встреча с гостями

SOS: НЕЙРО ПРОГРАММЫ НА КАРТЕ МИРА ВНЕДРЯЮТ НАРКOТИКИ ВСЕМ СТРАНАМ, ЦИВИЛИЗАЦИЯМ. Новости. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

В Мурманской области ожидаются морозы до –37 градусов

МГТУ и МО РФ хотят заключить мировое соглашение по иску ведомства к вузу