«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամները ավելի վաղ ակցիա էին իրականացրել՝ Կառավարության շենքի վրա լույսի միջոցով պատկերելով «Antinikol V» գրությունը։
«Մենք պետք է մատնանշենք, որ մեր դժբախտությունների պատճառը սուտն է, որի ակունքը Նիկոլն է։ Որպեսզի մեր երկիրը որևիցե լավ կետի հասնի, պետք է սկզբում պայքարենք ստի հարուցիչի ու կրողի դեմ, պատվաստվենք «անտինիկոլ V» ազնվության պատվաստուքով»,– ակցիայի ընթացքում ասել էր Կոնստանտին Տեր-Նակալյանը։