Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել և ուժի մեջ է մտցրել Անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, որի համաձայն՝ առաջիկա երեք տարում ռազմական ծախսերը մեծանալու են, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ այդ որոշումների՝ ռազմական ոլորտի ծախսերը պետք է աճեն՝ հաշվի առնելով առկա ռազմաքաղաքական իրադրությունը: Կառավարությանը հանձնարարված է պատրաստել բյուջետային հաշվետվություն, որն ընկած է պետական բյուջեի հիմքում տվյալ ժամանակահատվածում:
Նախատեսվում է, որ ռազմական ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 5%-ը: