«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուր իբն Զայդ ալ-Նեհայանն ասել է, որ ակումբի երկրպագուների համար կգնի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մի քանի հազար տոմս:
«Գվարդիոլան ու Սիթին հիանալի մրցաշրջան են անցկացրել: Չեմպիոնների լիգայի եզրափակչին հասնելն իսկապես պատմական պահ է ակումբի համար: Անհավատալիորեն կարևոր է, որ հնարավորինս շատ երկրպագուներ կարողանան ներկա լինել այս հատուկ խաղին», – Շեյխ Մանսուրի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Պորտուում: «Մանչեսթեր Սիթին» մրցելու է «Չելսիի» հետ:
His Highness Sheikh Mansour will fund the flight and transfer costs for the Official Club trip to the #UCLfinal in Porto at the end of the month
— Manchester City (@ManCity) May 18, 2021
#ManCity | https://t.co/axa0klD5rehttps://t.co/FxFwnS5WJB