ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կայուն և կանխատեսելի հարաբերություններ է ցանկանում Մոսկվայի հետ: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, այս մասին ամերիկացի գործիչը հայտնել է Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռեյկյավիկում:
Ռեյկյավիկում մայիսի 19-20-ն անցկացվելիք Արկտիկյան խորհրդի շրջանակում կկայանա Բլինկենի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«ԱՄՆ-ն նախևառաջ նպատակադրված է առավել կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Կան ոլորտներ, որոնցում մեր համագործակցությունը երկու երկրի շահերից է բխում»,- նշել է ամերիկացի գործիչը: