Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանը հանցավոր տարր է, որն իշխանությունը զավթել է արդեն երկրորդ անգամ՝ իբրև պաշտոնակատար, և պատրաստ է հանցանքներ գործելու սեփական ժողովրդի դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Ներկայիս իրավիճակը դեռևս երկար տասնամյակներ ամոթալի խարան է լինելու մեզ համար. պաշտպանվելու մի քանի ձևեր կան՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, հետախուզական, Հայաստանը դրանցից որևէ մեկը չի օգտագործում, և այս պարագայում իրեն հարգող որևէ պետական պաշտոնյա պետք է հեռանար համակարգից, դա նախևառաջ պետք է աներ վարչապետի պաշտոնակատարը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Վարչապետի պաշտոնակատարն առաջադրվել է իբրև թեկնածու, չի ընտրվել, բայց շարունակում է պաշտոնավարել, նա հանցագործ է, իրավունք չունի աշխատելու: Նա զավթել է իշխանությունն արդեն երկրորդ անգամ, այս ընտրական գործընթացի նկատմամբ էլ վերահսկողություն է սահմանելու, հետևաբար՝ հանցավոր տարր է, պատրաստ է հանցանքներ գործելու սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասել է քաղաքական գործիչը:        

Ըստ Հայրիկյանի՝ ցանկացած արժանապատիվ առաջնորդ այս իրավիճակում շատ ավելի կտրուկ ու վճռական քայլերի կսպասեր ՀԱՊԿ-ից. «Ինչպե՞ս կարող է վճռական քայլերի գնալ սեփական ժողովրդի դեմ դավադրությունների հեղինակը, այս ստախոսը: Մենք միջազգային իրավունքի ենթակա ենք: Մեր սերնդի առաքելությունը Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումն էր: Դա պետք է որդեգրել որպես առանցքային դիրքորոշում: Մեր հակառակորդն ասում է՝ սահմանների հարց կա, մենք պիտի հարցնենք՝ խոսքը խորհրդային բռնատիրության գծած ներքին արհեստական սահմանների՞ մասին է»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ եթե ունենայինք գրագետ և արժանապատիվ իշխանություն, այն կխնդրեր միջազգային ատյաններին ճշգրտել մեր իսկ բնական սահմանները, ոչ թե Ստալինի գծած սահմանը. «Կայուն խաղաղությունը չի կարող հաստատվել իրավունքների ուրացումով: Թուրքերի հետ խոսելիս պետք է շեշտել, որ իրենց թույլ տված սխալները պիտի ուղղեն: Հայաստանում այսօր իշխանություն գոյություն չունի, ինչպե՞ս կարելի է ասել՝ մենք պատրաստ ենք բարիդրացիության առանց նախապայմանների, դա հայ ժողովրդի արդար իրավունքներից հրաժարում է նշանակում»:

Պարույր Հայրիկյանի պնդմամբ՝ աներևակայելի է, որ այս քանակի անարժանապատիվ մարդիկ են ասպարեզ իջել և գտել իրենց առաջնորդին, որը ձախողվելով հանդերձ՝ կարծում է, թե այդպես էլ պետք է լիներ: «Այնպիսի ձախողումներ, ինչպիսիք կրել ենք վերջին մեկ տարում, ոչ մի ազգ չի կրել: Նրա կողմնակիցներն ասում են՝ բա ի՞նչ պիտի լիներ, մենք պարգևավճար ենք ստանում: Մենք այսօր պիտի գործ անենք, դրա հնարավորությունն այս ընտրություններն են, թեև այս Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով հնարավոր չէ արդար ընտրություններ անցկացնել: Մեր հոգեբանական վիճակը, կեցվածքը խայտառակ է: Ամեն դեպքում, այս ընտրությունը խեղկատակություն է լինելու»,- ամփոփել է ԱԻՄ առաջնորդը:

Դավիթ Սարգսյան                                            

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus