Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգներում երկրի դեսպան Օքսանա Մարկարովային հանձնարարել է կապվել Սպիտակ տան հետ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ստանալու հարցը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է korrespondent.net լրատվականը։

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր մինչև հունիսի վերջ պատվաստանյութի 80 միլիոն չափաբաժին այլ երկրների տրամադրելու որոշման մասին։
«Երեկ Վաշինգտոնում մեր դեսպանին հանձնարարել եմ դիմել Սպիտակ տուն՝ այս ուղղությամբ մեր համագործակցության բովանդակային քննարկման համար։ Համոզված եմ, որ այս ուղղությամբ հաջողության կհասնենք», - ասել է Կուլեբան։

Միացյալ Նահանգների նախագահը խոստացել է բացի AstraZeneca-ի պատվաստանյութի 60 միլիոն խմբաքանակից տրամադրել նաև 20 միլիոն չափաբաժին Moderna, Pfizer և Johnson&Johnson ընկերությունների պատվաստանյութ, սակայն, թե որ երկրները կարող են այն ստանալ՝ չի հստակեցվել։

Լրատվականը հիշեցրել է, որ ապրիլի 21-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգների քաղաքացիների համար անհրաժեշտ չհանդիսացող պատվաստանյութերն այլ պետությունների հատկացնելու հնարավորությունը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus