«Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե «ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից», իրականությանը չեն համապատասխանում։
Տեղեկությունները, թե «ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, իրականությանը չեն համապատասխանում»,-Արցախպրեսի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ անվտանգության խորհուրդը:
Խորհրդից հավաստիացրել են, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր։