Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պաղեստինը հույս ունի առաջիկա 2-3 օրվա ընթացքում Իսրայելի հետ պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ

Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդուլ Հաֆեզ Նոֆալը lenta.ru լրավականի հետ զրույցում ասել է, որ Պաղեստինը հույս ունի առաջիկա 2-3 օրվա ընթացքում Իսրայելի հետ պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ։

Նոֆալն ասել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցություններում Եգիպտոսը գործում է որպես հիմնական միջնորդ, սակայն մինչ այժմ Իսրայելը մերժել է զինադադարի մասին Կահիրեի առաջարկները։ Ըստ դեսպանի՝ հակամարտությունը սկսվել է Երուսաղեմում իսրայելցիների կողմից Շեյխ Ժարրա թաղամասից պաղեստինցի ընտանիքներին վտարելուց հետո, հետևաբար հենց Իսրայելն էլ կրում է  զինադադարի հասնելու պատասխանատվությունը։

«Եթե միջազգային հանրությանը, ի դեմս Եգիպտոսի, հաջողվի կասեցնել Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի ուղղությամբ, ապա պաղեստինյան խմբավորումներն անմիջապես կդադարեցնեն իրենց պատասխան գործողությունները», - նշել է Նոֆալը և հավելել, որ, նույիսկ վաղը զինադադարի հասնելու պարագայում, անկլավին միջազգային օգնություն անհրաժեշտ կլինի վնասները վերականգնելու համար։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը` երեխա և 34-ը` կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus