Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իսպանիան հազարավոր անօրինական ներգաղթյալների պատճառով մոբիլիզացրել է բանակը և ոստիկանությունը

Իսպանիան ապօրինի գաղթականների հոսքի պատճառով մոբիլիզացրել է բանակը և ոստիկանությունն Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող ինքնավար Սեուտա քաղաքում, գրում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ օրվա կտրվածքով 5000 անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ 1,5 հազար անչափահաս, ծովով ժամանել են Սեուտա, որը համարվում է Իսպանիայի տարածք, ապա փորձել ուղևորվել դեպի Եվրոպա:

Համացանցում տարածում գտած կադրերում երևում են քաղաքի փողոցներում հավաքված բազմաթիվ խմբեր, նրանց բախումները ոստիկանության հետ և անօրինական ներգաղթյալների բազմությունը, որը փորձում է հատել Իսպանիայի սահմանը:

Թագավորության իշխանությունները որոշել են զորահավաք իրականացնել տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար: Ոստիկանության և քաղաքացիական պահակախմբի ներկայությունը մեծացվել է նաև Սեուտայի փողոցներում: Նշվում է, որ շուրջ 1,5 հազար գաղթական արդեն հետ է ուղարկվել Մարոկկո: Իշխանությունները շեշտել են, որ կշարունակեն ապօրինի ներգաղթյալներին վերադարձնել իրենց հայրենիք, քանի դեռ իրավիճակը չի կայունացել:

Նշենք՝ Սեուտան աֆրիկյան մայրցամաքում գտնվող Իսպանիայի կիսանկլավ է: Այն ունի ինքնավար քաղաքի կարգավիճակ: Իր աշխարհագրական դիրքի ֆոնին Սեուտան հաճախ բախվում է ապօրինի միգրացիայի խնդրին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus