Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե դիվանագիտական աշխատանքները չտան հաջողություններ, պատրաստ ենք նաև բոլոր այլ միջոցների կիրառմանը․ Վիկտոր Ենգիբարյանը՝ սահմանային իրադրության մասին

Ես կարծում եմ՝ միջազգային հանրությունն ադեկվատ է գնահատում իրավիճակը, և բոլոր կողմերից մենք տեսնում ենք գնահատականներ, որ ադրբեջանական գործողությունները սադրանք են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և նրանք պետք է անհապաղ լքեն այն դիրքերը, որոնք այժմ զբաղեցնում են։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում տիրող իրավիճակին և հարցին՝ արդյո՞ք միջազգային հանրության արձագանքները իրավիճակին համահունչ են եղել։

Դիտարկմանը, թե հայաստանյան փորձագիտական շրջանակներում դժգոհություններ կան և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ՌԴ-ից, նշվում է, թե վերջիններս անգործության են մատնված, իշխող ուժի ներկայացուցիչն արձագանքեց․

«Հայաստանում պաշտոնական մակարդակով որևէ դժգոհություն չի եղել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ՌԴ-ից։ Չեմ կարծում, որ բոլոր գործընթացները, բոլոր շփումները, հաղորդակցությունները, որոնք տեղի են ունենում, այնքան հանրամատչելի են, որ միանգամից դրանց վերաբերյալ կարելի է փորձագիտական եզրակացություն կատարել»,-ասաց նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նախատեսվող հանդիպմանը՝ Ենգիբարյանն ասաց, թե այն շատ կարևոր է մեզ համար՝ խնդիրը ևս մեկ անգամ ՀԱՊԿ-ի ձևաչափում բարձրաձայնելու իմաստով։ «Բնականաբար ակնկալում ենք, որ էլ ավելի կմեծանա ճնշումը Ադրբեջանի նկատմամբ»,-նշեց նա, ապա հավելեց․

«Ես առաջարկում եմ՝ հարցին նայենք նաև ավելի լայն կոնտեքստում, խոսքը դրվագային, մի քանի հարյուր մետրում որոշ զինվորների տեղակայման մասին չէ, այլ աշխարհաքաղաքական շատ ավելի լայն գործընթացների, որոնք նաև գլոբալ փոփոխությունների արդյունքում են տեղի ունենում, և այս մեծ փոփոխությունների կոնտեքստում մեզ համար կարևոր է կայուն անվտանգային միջավայրի ստեղծումը»։

Հարցին՝ Ֆրանսիայից բացի այլ երկրներից ակնկալո՞ւմ ենք ռազմական օգնություն, պատգամավորն արձագանքեց՝ ռազմական լուծման կողմնակից չեն․ «Մենք հարցին նայում ենք դիվանագիտական ճանապարհով լուծման կոնտեքստում և հույս ունենք, որ հանգուցալուծումն էլ կլինի այդ ձևով։ Բայց, այնուամենայնիվ, եթե դիվանագիտական աշխատանքները չտան հաջողություններ, բնականաբար մենք պատրաստ ենք նաև բոլոր այլ միջոցների, գործիքների կիրառման։ Մենք ողջունում ենք մեզ արված բոլոր առաջարկները, նաև ունենք ռազմական ոլորտի հետ կապված համագործակցության շրջանակներ»,-ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ ցանկացած սպառնալիք ՀԱՊԿ անդամ որևէ պետության նկատմամբ՝ սպառնալիք է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների նկատմամբ․ «Սպասելիքները շատ հստակ են, այս բանաձևի շրջանակներում արդեն պարզ է՝ որոնք են մեր ակնկալիքները։ Բայց կրկնեմ՝ սա ավելի շատ քաղաքական գործընթաց է, ՀԱՊԿ-ի միջամտությունը ևս քաղաքական ու դիվանագիտական գործընթաց է»։

Հարցին՝ իր կարծիքով՝ գործընթացի հապաղում կա՞, պատգամավորը բացասական պատասխան տվեց։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus