Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Հրապարակ»․ ՀԱԿ-ում արդեն ընտրացուցակն են քննարկում

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»,- ասաց նա: Անկասկած է, որ վարչությունը դրական որոշում կկայացնի, ավելին, տևական ժամանակ է՝ ընտրացուցակի շուրջ բանակցություններ են ընթանում տարբեր մարդկանց հետ։

Կոնգրեսից վստահեցնում են, որ ինչպես նորընտիր վարչությունում, այնպես էլ ցուցակում սերնդափոխությունն աներկբա է։ Իհարկե, հին գվարդիան՝ ի դեմս Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, ևս ներկայացված կլինի, սակայն առաջին տասնյակում կտեղավորեն միջին և երիտասարդ սերնդին։ Կանանց քվոտան լրացնելու համար քննարկվում են iLur-ի խմբագիր Քրիստինե Խանումյանի, վարչության նոր անդամ Տաթև Զորյանի անունները։ Գուցե ցուցակում լինի նաև Տեր-Պետրոսյանի հավատարիմ խոսնակ Արման Մուսինյանի անունը։ Բանակցում են «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակ Սուրեն Շահվերդյանի հետ, ում  հայրը՝ Վահե Շահվերդյանը, Տեր-Պետրոսյանի վաղեմի ընկերն է։ Մեր հարցից Սուրենն անակնկալի եկավ, փորձեց ճշտել, թե որտեղից մեզ ինֆորմացիան, ապա որոշեց ընդհատել զրույցը, ինչ-որ ճշտումներ անել, նոր հետ զանգել։ Եվ փոխանցեց հետևյալը․

«Ես Ձեզնից առաջին անգամ եմ նման բան լսում»։ Մենք, առհասարակ, առաջին անգամ ենք զրուցում, իսկ ընդհանրապես՝ կա՞ն բանակցություններ։ «Ես ուզում եմ ճշտել՝ ո՞վ է նման բան ասել Ձեզ։ Երբ նման բանակցություններ լինեն, ես կխոսեմ»։ Շահվերդյանն ասաց՝ դեմ չէ քաղաքականություն մտնելուն, իսկ ՀԱԿ-ի գաղափարները կիսում է․ «Այդ հարցին չեմ կարող քոմենթ տալ»։

Ի դեպ, կիրակի օրը ՀԱԿ համագումարին ներկա է եղել նաև Փաշինյանի կառավարության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ով Գոգյանի հետ հայտնի սկանդալներից հետո պաշտոնանկ արվեց։ Թամրազյանը ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի մտերիմներից է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus